Բաժիններ՝

Նշվել են զբոսաշրջիկների համար լավագույն տրանսպորտային ենթակառուցվածք ունեցող քաղաքները

Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց ծառայության կողմից անցկացված հարցմանը, պատմել են, թե որ քաղաքներն ունեն առավել հարմար հասարակական տրանսպորտ եւ տաքսի ծառայություն: Այդ մասին հաղորդել է OneTwoTrip-ը: Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 4200 օգտատերերի շրջանում:

Առաջատարը դարձել է Մոսկվան. հարցվածների 21 տոկոսն ասել է, որ այն ամենահարմարավետն է հասարակական տրանսպորտով քաղաք ուղեւորությունների համար: Պրահան նշել է զբոսաշրջիկների 6,4 տոկոսը, Ամստերդամը՝ 5,6 տոկոսը, Սանկտ Պետերբուրգը՝ 5,2 տոկոսը, իսկ Բեռլինը՝ 4,9 տոկոսը: Բարսելոնը, Լոնդոնը եւ Ստամբուլը նշել են ճանապարհորդների 4 տոկոսից փոքր-ինչ ավելին, իսկ Սոչին եւ Տոկիոն՝ մասնակիցների 3-ական տոկոսը: Զբոսաշրջիկների երկու երրորդը (59 տոկոսը) հայտնել է, որ օդանավակայանից հյուրանոց ուղեւորվելիս տաքսի է վերցնում: Հարցվածների 68 տոկոսը քաղաքում տեղաշարժվում է ավտոբուսով եւ մետրոյով: Վարձույթի հեծանվից օգտվում է հարցման մասնակիցների յուրաքանչյուր երրորդը (34,5 տոկոսը), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031