Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 216-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3195 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 817 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4013-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 117 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 511, փաստացի բուժվողներինը՝ 4693 4657 (մեկ օրում ավելացել է 36-ով): Մեկ օրում արվել է 4372 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 733 639 թեստ: