Մարդկանց ասել եմ՝ իրենց մեքենաներով գան, որ հետո չասեն՝ վարչական ռեսուրս կիրառեցին. Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարզերից մարդկանց տեղափոխման մասին ձայնագրություններ են հրապարակվել

«Dejavu» թելեգրամյան ալիքը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ ներկայացող երիտասարդը զանգահարում է տարբեր մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների, հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեն վաղը՝ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների՝ մարզերից Երևան տեղափոխման համար:

Տեսանյութերից առաջինում, ըստ թելեգրամյան ալիքի, զանգ է կատարվում Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանին:

«Չկա ոչ մի խնդիր, մենք ամեն ինչ կապահովենք, մոտ 50 մարդ մեր կողմից կլինի: Երևանում աշխատող մարդիկ, ուսանողներ կան գյուղից, իրենց էլ կասենք, կգան: Պայմանավորվել ենք՝ 3-ին կշարժվենք»,- պատասխանում է զրուցակիցը:

Հաջորդ ձայնագրությունում, ըստ աղբյուրի, Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ՔՊ-ական ներկայացած երիտասարդին հավաստիացնում է, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի:

«Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»,- նշում է Պետրոսյանը։

Երրորդ ձայնագրությունում, ի պատասխան ՔՊ-ական ներկայացող երիտասարդի հարցին, ըստ թելեգրամյան ալիքի, Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանն ասել է, որ ողջ օրը զանգերի, հանդիպումների միջոցով աշխատել են:

«Բոլոր հարցերով զբաղվում են, դպրոցներից նորմալ թիվ ա»,- պատասխանում է Հարությունյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031