«Դու հո ուսուցչանոցից գրիչ չե՞ս գողացել, հո մեկի ոտքը տրանսպորտի մեջ չե՞ս տրորել, որ ներողություն ես խնդրում։ Եղբա՛յր, հայրենիք ես տվել..․»

«Ես այդպես էլ չհասկացա, թե իշխանության՝ Մարտի 1-ի հանրահավաքի իմաստը որն էր։ Նաև փետրվարի 25-ի հանրահավաքի իմաստը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։

«Մենք միասնության, միաբանության կոչ ենք անում, այդպես գնում ենք դեպի նոր հաղթանակ։ Մենք ասում ենք՝ սիրենք իրար, հետո ո՞նց ենք ապրելու, ո՞նց ենք իրար ներելու այս համատարած ատելության դաշտում, որը սերմանվեց հենց իրենց կողմից։ Եվ Մարտի 1-ի լացը, ներողությունը հանուն ինչի՞ էր։ Դու հո ուսուցչանոցից գրիչ չե՞ս գողացել, հո մեկի ոտքը տրանսպորտի մեջ չե՞ս տրորել, որ ներողություն ես խնդրում։ Եղբա՛յր, հայրենիք ես տվել, չես կարողացել կազմակերպել պատերազմը։ Ես մեկն եմ նրանցից, ով եղել է Արցախում։ Ես համոզված եմ, որ խոսում եմ։ Եվ այդ լացը, ներողությունը, ասեմ՝ շատ խնդալու է։

Միտինգ անելու փոխարեն՝ գնացեք, գործ արեք, գերիներին վերադարձրեք։ ԱԺ-ում նիստեր էին անում, թող դնեին այդ ստրատեգիական հարցերը քննարկեին։ Իրենք ասում են, որ պետական գաղտնիք է այն, թե որքան մարդ զորակոչվեց, որքան մարդ զոհվեց, որքանն են վիրավոր, գերի և անհետ կորած։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ ո՞րն է դրա գաղտնիությունը»,- հավելեց նա։

https://www.youtube.com/watch?fbclid=IwAR1U1RYOEEWdEoiirFVyGJOe4t5UfXBKfvN1i- 25rYSmCAYEnO1dMVeVJFI&v=hYBxhydGo9w&feature=youtu.be

Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ․սանձազերծված պատերազմը փոխեց բոլորի պատկերացումներն այն ժամանակահատվածի վերաբերյալ, որում ապրում ենք։ Փոխվեց խնդիրների առաջնահերթությունը։

«Պատերազմից հետո բոլոր խնդիրների լուծումները պահանջում են նորովի մոտեցում։ Ես ուղղակի զարմանում եմ այն զանգվածի վրա, որ մարտի 1-ին եղել է Հանրապետության հրապարակում։ Այն մանկավարժները, որոնք հիմա աշխատում են դպրոցներում, ինձ թվում է՝ նրանց պետք է հեռացնել։ Մենք 1990-ական թթ․ ունեցանք հաջողություն, որովհետև առաջնագծում կանգնեց մտավորականը։ Նրանք վերցրին հարվածն իրենց վրա և սկսեցին գիտականորեն, պատմականորեն կռիվներ տալ Մոսկվայում և ամենուր, իսկ մյուս էլիտան կազմավորում էր բանակը, կամավորագրվում էին ու եղանով, գերանդիով կռիվ էին անում։ Այսօր դա չկա, մտավորականներ, ո՞ւր եք։ Թեկուզ Բաղրամյան փողոցում կանգնելը, հանրահավաքներին ժողովրդի մեջ լինելը մարդկանց ոգևորում է»,- նշեց նա։

Ռեժիսորն անդրադարձավ նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշմանը՝ ասելով․ «Ինձ թվում է՝ նոր հայտարարությամբ պետք է հանդես գա»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031