««Իմ քայլի» պատգամավորների վերաբերմունքն իմ նկատմամբ գնահատում եմ առնվազն ագրեսիվ. պատճառը չգիտեմ». ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ իշխանական խմբակցության պատգամավորները պետք է ասեն, թե ինչու են այդպես տրամադրված իր հանդեպ, ինքը ոչինչ չի կարող ասել:

«Չեմ ուզում այդ հարցին պատասխանել, այս ամենում միտում տեսնո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ես այսօր արդեն մի քանի անգամ ասել եմ, որ իմ մեղքը չեմ տեսնում՝ դատական համակարգում ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու՝ միտում կա՞ այս ամենում, թե՞ ոչ, կվերլուծեմ երեկվա և այսօրվա ասածները, նոր այդ հարցին կանդրադառնամ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են «Իմ քայլի» պատգամավորներն այդքան «մարտական» տրամադրված իր նկատմամբ:

Նա ընդգծեց, որ հրաժարական տալու որևէ մտադրություն չունի. ««Իմ քայլի» պատգամավորների վերաբերմունքն իմ նկատմամբ գնահատում եմ առնվազն ագրեսիվ. պատճառը չգիտեմ»,- հավելեց ԲԴԽ նախագահը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում  Նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Ես իմ քայլերին պատասխան տամ, ինչպե՞ս կարող եմ նախագահի քայլերի պատասխանը տամ, դեռ կարծիք չունեմ, իսկ ունենալու դեպքում հանրային ձևով այդ կարծիքը չեմ հայտնելու: Չեմ կարող ասել՝ իրավական լուծում տեսնո՞ւմ եմ, թե՞ ոչ, բայց որպես ՀՀ քաղաքացի՝ կարող եմ ասել, որ սեղանի շուրջ նստելով ու քննարկելով՝ կարող են ցանկացած հարց լուծել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031