«Պարոն Սիմոնյանը թող չմոռանա, որ ինքը փոխխոսնակ է, և բարի լինի հարգի ցանկացած պատգամավորի կոչ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված խոսքին, որ «Իմ քայլը» խմբակցությունով եկել է խորհրդարան, դուրս եկել խմբակցությունից, հետո էլ բոլորին համախմբման կոչ է անում:

«Պարոն Սիմոնյանը, արդեն երկրորդ անգամ է, նման տոնով է արձագանքում, ընդամենը կասեմ, որ թող չմոռանա, որ ինքը փոխխոսնակ է, և թող բարի լինի հարգի ցանկացած պատգամավորի կոչ: Ես ընդամենն իմ որոշումն եմ կայացրել իրավունքի ուժով դուրս գալու խմբակցությունից, և դա իմ իրավունքն է: Ես ունեմ այդ իրավունքը՝ որոշում կայացնելու, և իրենք պարտավոր են հարմարվել այդ որոշման հետ»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝  որքան ինքն է օգնել «Իմ քայլին», այդքան նույնիսկ իշխանական պատգամավորներն իրենց խմբակցությանը չեն օգնել, քանի որ առաջին մարդկանցից է եղել, ով միացել է հեղափոխությանն առաջին օրվանից:

«Եթե «Իմ քայլը» չլիներ, ես թեկնածություն չէի դնի այլ կուսակցությունների հետ, այն մարդկանց հետ եմ դրել, որոնց հետ գտել եմ նպատակահարմար և որի որոշումը քայլելու և դեպի հեղափոխություն անելու կիսել եմ: Ինձ ընտրել են՝ որպես Սոֆյա Հովսեփյան, 2017 թվականին «Ելք» դաշինքը ինձ խնդրել է՝ որպես Սոֆյա Հովսեփյան մասնակցել ընտրություններին: Եթե տեսել եմ, որ իշխանությունը սկսել է շեղվել այն նպատակից, որն իր առջև դրել էր, նպատակահարմար եմ գտել լինելու անկախ պատգամավոր, գործել  խղճիս համաձայն»,- հավելեց Ս. Հովսեփյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031