Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ եւ ըստ որի հաստատման պետք է ներկայացվի.

«Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։

Կասկած չունեմ, որ այն հերթական հարվածն է լինելու Հայաստանի պետական շահերին եւ շղթայելու է Սյունիքը թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքներով։
Ալիեւի տակն ամբողջությամբ հայտնված վիժվածքը գրչի հարվածով հետեւողականորեն շարունակելու է հանձնել Հայաստանն իր տերերին։

Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է։

Մի’ հիասթափվե’ք։ Մի’ հոգնեք։ Մի’ հապաղեք
Արի՝ Հայրենիքդ պաշտպանելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031