Հայաստանի և Շրի Լանկայի ԱԳ նախարարներն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար  Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվել են բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031