«Նախագահը լսեց մեր տեսակետները, առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»․ Արթուր Վանեցյան

«Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, գիտեք՝ ինչի մասին է խոսքը՝ ԶՈՒ ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկե՞լ, թե՞ ոչ»,- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- փոխանցեց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ իսկ նախագահն ասա՞ց, թե ինչո՞ւ մինչ այս պահը ՍԴ չի դիմել, հատկապես, որ մինչ այդ ասել էր, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան, Վանեցյանը պատասխանեց․

«Նախագահը լսեց մեր խոսքը և ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական․․․»։

Ճշտող հարցին՝ նախագահն այնուամենայնիվ չասա՞ց, թե ինչու մինչ այս ՍԴ չի դիմել, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ Արմեն Սարգսյանն այդ մասով որևէ բան չի ասել։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից մանրամասներ հայտնել է, թե ինչ են քննարկել, Վանեցյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին երեկ հրապարակած դիրքորոշումը և պահանջել էր շտապ հանդիպում նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031