Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձերբակալել են Նյու Յորքում մի շարք սպանությունների և մահափորձերի մեջ կասկածվողին

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին: Այդ մասին գրում է New York Times թերթը։

Միջադեպերը Նյու Յորքի մետրոյում տեղի է ունեցել 24 ժամ ընդմիջումով՝ փետրվարի 12-ին եւ 13-ին: Երկու մարդ մահացու դանակահարվել են, եւս երկուսը՝ վերքեր ստացել: Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, ոստիկանության կողմից ձերբակալվել է 21-ամյա Ռիգոբերտո Լոպեսը, որին առաջադրվել է սպանության եւ սպանություն փորձի մեղադրանքներ: Ինչպես պարզվել է, որոշակի բնակության վայր չունեցող երիտասարդը մետրոյում մյուս անօթեւանների վրա հարձակվել առանց որեւէ ակնհայտ պատճառի:

Հարձակման պահին նրա զոհերը քնած են եղել: Անցյալում Լոպեսն արդեն մի քանի անգամ ձերբակալվել է տարբեր իրավախախտումների համար, ինչպես նաեւ բուժընթաց է անցել հոգեբուժարանում: Վերջին ժամանակներս նա ապրում էր հյուրանոցում, որը Նյու Յորքի իշխանություններն օգտագործում էին որպես անօթեւանների համար ապաստարան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս