Տեխասի 1 միլիոնից ավելի բնակիչներ առանց լույսի են մնացել ցրտելու և փոթորկի պատճառով
Տեխասի ավելի քան 1 միլիոն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել նահանգում մոլեգնող ձնափոթորկի պատճառով: Այդ մասին հաղորդել է poweroutage.com. մասնագիտացված պորտալը:
Ռեսուրսի տեղեկատվության համաձայն, ավելի քան 12 միլիոն սպառողներից Տեխասում փետրվարի 15-ի դրությամբ առանց լույսի է մնացել 1 միլիոն 75 հազար 85 բնակիչ: Տեխասի էլեկտրատեխնիկական սարքավորման հուսալիության խնդիրներով զբաղվող խորհուրդը (ERCOT) փետրվարի 14-ին հաղորդել էր նահանգի հողմային սարքերի կեսի շարքից դուրս գալու մասին, որոնց տուրբինները սառցապատվել էին: Դա հանգեցրել է 12 հազար մեգավատտի կորստի:
Բացի այդ, սահմանափակվել է գազի մատակարարումը էլեկտրակայաններին: Միեւնույն ժամանակ Մեքսիկական ծոցի ափին չսառած հողմային սարքերը փոթորկի ժամանակ քամու փոռթկումների պատճառով ավելի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են մշակում, քան սպասվում էր, գրում է Austin American-Statesman տեղական հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին