
Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը մտել են Արաբական ծով՝ մասնակցելու «Աման-2021» զորավարժություններին

ՌԴ-ի ռազմածովային ուժերի նվերի ջոկատը մտել է Արաբական ծով «Աման-2021» զորավարժությունների ծովային փուլին մասնակցելու համար: Փետրվարի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում: Ինչպես պատմել են ռազմական գերատեսչությունում, նավերի ջոկատը՝ «Ադմիարալ Գրիգորովիչ» ֆրեգատի, «Դմիտրի Ռոգաչով» պարեկանավի եւ ՍԲ-739 փրկարար քարշականավի կազմով, զորավարժությունների մյուս մասնակից երկրների հետ պետք է երկու օրվա ընթացքում մշակեն փոխգործակցությունն արագընթաց փոքրաչափ թիրախները դիմագրավելիս եւ կատարեն համատեղ խուսավարման վարժանքներ:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նաեւ զորավարժությունների մասնակիցները կմշակեն ծովահենության համատեղ հակազդում, զննության գործողություններ եւ կկատարեն շուրջ 5 կիլոմետր հեռավորության վրա նավահրետանային տարբեր համալիրներով հրաձգություններ Killer Tomato տիպի վերջրյա թիրախներին: Ռուսաստանը զորավարժություններին մասնակցում է պակիստանյան կողմի հրավերով: Դրանք կտեւեն մինչեւ փետրվարի 16-ը: «Աման-2021» ռզմածովային զորավարժությունները, որոնք անցկացվում են Արաբական ծովի ջրատարածքում, արտադաշինքային են: Զորավարժությունների ժամանած երկրները դրանց մասնակցում են ինքնուրույն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: