![](/banners/BeFunky-design.jpg)
Վանաձորի 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից. tert.am
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/l_l5b8w9civk.thumb_.jpg)
Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի փոխտնօրեն Մարինե Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից:
«Այո, տնօրենին ազատել են աշխատանքից, բայց դա շահարկվող քաղաքական թեմաների հետ կապ չունի»,- մեկնաբանեց Մարինե Ղազարյանը:
Մարինե Ղազարյանի հավաստմամբ պոլիկլինիկայի անձնակազմը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նման թեմաներ պոլիկլինիկայում չեն շահարկվել և դա կապ չունի տնօրենի աշխատանքից ազատման հետ:
«Պոլիկլինիկան իր ամբողջ անձնակազմով քաղաքականությամբ չի զբաղվում, և ընդհանրապես բուժհաստատությունը ապաքաղաքականացված հաստատություն է, և մենք զբաղվում ենք հիվանդների բուժմամբ և սպասարկմամբ: Ընդհանրապես կոլեկտիվում անգամ այդպիսի թեմա կամ զրույց չի եղել»,- մեկնաբանեց Մարինե Ղազարյանը: