Բաժիններ՝

Արցախում վիճաբանության արդյունքում դանակի հարվածներ ստացած քաղաքացին մահացել է

Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին ժամը 20։00-ի սահմաններում տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և թողել հեռացել, ինչի արդյունքում վերջինս մահացել է։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728