Ստեփանակերտում և Արցախի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնակելի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նախագծեր է պատվիրել:
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը երեկ դատարանում, երբ քննվում էր նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը, հայտարարել էր, թե կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել․ «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»:
Հունվարի 30-ին Աղդամի շրջանում (Ակնա) իր գործունեությունը սկսեց Արցախյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը:
ՀՀ կենտրոնական բանկը բանկային համակարգի գործընկերներից ստանում է ազդակներ, համաձայն որոնց բանկերը կարող են որոշակիորեն դանդաղեցնել վարկավորման տեմպերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե արդյո՞ք ֆուտբոլիստները պետք է նախևառաջ ստանան կորոնավիրուսի պատվաստանյութ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին։ Ինչպես նշված է խորհրդարանի կայքում հրապարակված պարզաբանման մեջ՝ Արարատ Միրզոյանը բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ:
Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակը հարգելու նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նրան նվիրված համերգ կկազմակերպի:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս ԱԺ-ն ինքնալուծարելու վերաբերյալ «Իմ քայլում» տեղի ունեցած քննարկմանը։
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստը կրկին թիմին է միացել:
«Ի ուրախություն ինձ, իմ դիմումն ըստ էության ունեցավ դրական արձագանք, և դատավորների թեկնածուներն այնպես կազմակերպեցին այդ հանդիպումը, որպեսզի մենք համատեղ ուժերով կազմակերպենք քննարկում։ Մինչ այդ, գուցե անհատ պատգամավորների հետ եղել են անհատական հանդիպումներ, բայց կարծում եմ, որ մենք գտնվում ենք խորհրդարանում, որտեղ, ի վերջո, կայացվում են կոլեգիալ որոշումներ։ Հետևաբար՝ հանդիպումների այս ֆորմատը շատ անհրաժեշտ էր»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
«Բարսելոնայի» և հարձակվող Լիոնել Մեսսիի միջև պայմանագրի մանրամասների հրապարակումն աննկատ չմնաց Մադրիդի «Ռեալի» կողմից:
Թուրքագետը նկատեց, որ Մեդվեդևի հայտարարությունն անպայմանորեն իր մեջ պարունակում է մեսիջ, սակայն դժվար է ասել, այն ուղղված է հայկական իշխանությա՞նը, թե՞ նաև սիրաշահելու որոշակի քայլ էր՝ ուղղված թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիայի նախապայմանն էր ու ցանկություններից մեկը՝ ներգրավվել Արցախի կոնֆլիկտում։
Կարեն Ճշմարիտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առաջին հայացքից տպավորություն է, որ անասելի ջանքերով ու կտրուկ ոչ ստանդարտ քայլերով, բայց դեռ հնարավոր է փրկել: Սակայն անկման այս տեմպը եթե երկու ամիս էլ շարունակվի` դժվար է ասել, թե ինչ կարող է լինել»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գործել է համաձայն հիմնարար պայմանագրի:
Զարհուրելի զուգադիպությամբ՝ այս նյութում տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով կետերն ուղղակի ուղեցույց էին ՀՀ իշխանություններին՝ ինչպես պետությունը հասցնել աղետի։
Փետրվարի 1-ին և 2-ին առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասաց, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսել է կարծիքը հարձակվող Լուիս Սուարեսի՝ սեպտեմբերին կատալոնական ակումբից «Ատլետիկո» տեղափոխվելու վերաբերյալ:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ասկերանի սահմանայյին գյուղերում անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել բնակիչներին։ Բանն այն է, որ այդ գյուղերի այգիները, վարելահողերն անմիջապես սահմանին են, և խաղաղ բնակիչները վախենում են գնալ ու գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Ինչ վերաբերում է Ասկերան քաղաքին, ապա այնտեղ վիճակը նորմալ է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի մի շարք հրամանագրեր՝ կապված միգրացիայի հետ:
Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սահմանների մոտ նրանց գործունեությունը ՀԱՊԿ համար ռիսկեր է պարունակում:
Այս տարվա հունվարին Հայաստանը առաջին անգամ ստանձնել է Էներգետիկ Խարտիայի կազմակերպության նախագահությունը (Energy Charter Conference), որին անդամակցում են 55 երկրներ, իսկ որպես դիտորդներ մի շարք այլ միջազգային կառույցներ, օրինակ` Համաշխարհային բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և այլն։ Լինելով բացառիկ` այս կազմակերպության հիմնական նպատակն է սահմանել էներգետիկ բնագավառում միասնական իրավական դաշտ և «խաղի կանոններ», ինչպես նաև կարգավորել առևտրի և տրանզիտին առնչվող խնդիրները:
Հունվարի 29-ին կառավարության շենքի առջև Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժանմունք այսօր հաղորդագրություն է տրվել:
2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:
Ըստ Թուրքիայի ռազմական փոխնախարար Ղարաօսմանլուի, այս կենտրոնն ամբողջ տարածաշրջանի համար ունենալու է կարևոր ռազմավարական նշանակություն, որտեղ դիտարկվելու և քննարկվելու են տարածաշրջանային կայունության բոլոր խնդիրները: Այսինքն, Նիկոլի անխոջ ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ենթարկված ու այդպես էլ խելքի չեկած հայ ժողովուրդը, իր անվտանգության և տարածաշրջանային շահերը դրել է թուրքական յաթաղանի բարեհաճության տակ: Եվ հիմա թուրքերը պետք է որոշեն, որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու ինչի՞ համար հայերը կարող են զորք ունենալ, կամ չունենալ, և ընդհանրապես՝ տեղաշարժվել: Ահա հպարտ քաղաքացու անխելք որոշման ու թուրքական փողերով իրականացված սորոսյան դիվերսիայի հերթական արդյունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին (հայտնի է «Պատրոն Դավո» մականունով) կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Այս մասին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
Շուշիում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվել է նաև Սպիտակի 43-ամյա բնակիչ Գևորգ Թանգաբեկյանը՝ անկատար թողնելով բազում նպատակները՝ կապված երեք երեխաների հետ: