«ԱԺ-ն ինքնալուծարելու օրենսդրական նախաձեռնությունը մեծ բլեֆ է». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս  ԱԺ-ն ինքնալուծարելու վերաբերյալ «Իմ քայլում» տեղի ունեցած քննարկմանը։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել էր ԱԺ-ն ինքնալուծարելու միջոցով գնալ արտահերթ ընտրությունների, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։

«Ես դեռևս այս խոսակցությունների առաջին օրը հայտարարեցի, որ այդ օրենսդրական նախաձեռնության մասին խոսելը մեծ բլեֆ է, և չեմ տեսնում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կկոչվի: Նաև խիստ դատապարտում եմ այդ մտածողությունը, որ խորհրդարանական երկրում մենք կարողանում ենք պատկերացնել, որ խորհրդարանը պիտի դառնա ամենախոցելի կառույցը, որ ով երբ ուզի՝ խոսի խորհրդարանի ինքնալուծարման մասին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728