Բաժիններ՝

«Ավելի լավ կլիներ, եթե նա «Ատլետիկոյի» փոխարեն՝ տեղափոխվեր «Յուվե»»․ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսել է կարծիքը հարձակվող Լուիս Սուարեսի՝ սեպտեմբերին կատալոնական ակումբից «Ատլետիկո» տեղափոխվելու վերաբերյալ:

«Դա աշխատանքի մի մասն է: Երբ ես ստանձնեցի «Բարսելոնայի» ղեկը, մենք ունեինք մեր սեփական կարծիքը, այնուհետև որոշում կայացրեցինք:

Նման որոշումներ պետք է կայացվեն: Եթե ​​ամեն ինչ լավ է ընթանում, հիանալի է, բայց եթե չի ստացվում, ուրեմն սա պետք է լինի իմ ուղին, և սա ամենակարևորն է:

Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե Լուիս Սուարեսն «Ատլետիկոյի» փոխարեն ստորագրեր պայմանագիր «Յուվենթուսի» հետ, քանի որ այժմ նա դեռ խաղում է Լա Լիգայում: Բայց մենք ստիպված էինք նման որոշում կայացնել, իրոք, դժվար, բայց հարգանք ցուցաբերելով խաղացողի նկատմամբ: Կարծում եմ՝ սա իսկապես կարևոր է:

Եվ ես դեռ պաշտպանում եմ մեր նախկին որոշումները»,- ասել է Կումանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս