Մադրիդի «Ռեալը» «Բարսային» կասկածում է Մեսսիի պայմանագրի հարցում FFP-ի խախտման մեջ
«Բարսելոնայի» և հարձակվող Լիոնել Մեսսիի միջև պայմանագրի մանրամասների հրապարակումն աննկատ չմնաց Մադրիդի «Ռեալի» կողմից:
Ըստ Marca-ի, մադրիդյան ակումբը կասկածում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյը (FFP), հնարավոր է, խախտվել է «բլաուգրանայի» կողմից այս պայմանագրի կնքման ժամանակ:
Նշվում է, որ ակումբների տնտեսական գործունեության վերահսկմանը նվիրված Լա Լիգայի և ՈՒԵՖԱ-ի հանդիպումներում արդեն հարց է բարձրացվել այն մասին, թե ինչպես «Բարսելոնան», Խոսեպ Բարտոմեուի ղեկավարությամբ, կարող է համապատասխանել FFP-ին և միևնույն ժամանակ լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ:
Ասում են, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը միշտ ձգտել է պահպանել տնտեսական գործունեության կանոնները և խնդրել է ՈւԵՖԱ-ին և Լա Լիգային ապահովել, որպեսզի կարգը հարգվի բոլոր ակումբների կողմից:
Այժմ Մադրիդի «Ռեալը» Մեսսիի պայմանագիրը դիտարկում է որպես փաստարկ՝ ի նպաստ ենթադրության, որ «Բարսելոնան» խախտել է FFP-ն:
Սիրարփի Աղաբաբյան