ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին:
«Եկել է նոր սահմանադրության շուրջ քննարկումների ժամանակը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ խորհրդարանաում իր կուսակցության դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) հետ միասին աշխատելու են նոր սահմանադրության մշակման վրա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի և Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանազատման ու գծանշման խնդրի քաղաքականացումը երկրի համար հղի է ծայրաստիճան մեծ ռիսկերով:
Հարկ վճարողները դժգոհություններ են ունենում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից: Ծանրաբեռնվածության պատճառով համակարգը խնդիրներ է առաջացնում: Դժգոհությունների հասցեատեր Պետական եկամուտների կոմիտեն տեղյակ է խնդրի մասին:
«2020-ը չափազանց ծանր տարի էր մեր երկրի և ժողովրդի համար՝ և՛բարոյահոգեբանական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական առումով». այսօր «2020-ի տնտեսությունը. Ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության հայտարարումը, լոքդաունը, ապա նաև ռազմական դրությունը չէին կարող ծանրագույն հետք չթողնել մեր տնտեսության վրա:
Նիկոլ Փաշինյանը Հայկ Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
Իսրայելի Պաշտպանության բանակը փետրվարի 2-ին հայտնել է իր անօդաչու թռչող ապարատի կործանման մասին Գազայի հատվածի տարածքում։
«Մի ճշմարտություն կա, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել, այն է, որ 2020թ. փետրվարից հետո այսպիսի իրավիճակում կարող ենք հայտնվել՝ զուտ համաճարակով պայմանավորված: Դա ոչ միայն մեզ, այլև աշխարհին է վերաբերում: Մինչև հիմա էլ գործընթացները շարունակվում են և, ցավոք, դեռ ավարտված չեն: Սա մի հանգամանք է, որ պետք է նկատի ունենանք՝ ինչքան էլ լավ ծրագրեր կազմենք»:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը դատավոր Աննա Դանիբեկյանին հորդորեց մտածել իր ապագայի մասին ու ինքնաբացարկ հայտնել:
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 5-ի գիշերը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
«Երեխաների տարածքն է, հիմա ուզում են ապամոնտաժել ու սարքեն ինչ-որ գրասենյակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը, ապա հավելեց, որ նախկինում տարածքն այսպես մաքուր չի եղել, և չի կարելի երեխաներին զրկել իրենց մանկությունը վայելելուց.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը բնութագրող (ՏԱՑ) ամփոփ տվյալները: Համաձայն դրանց՝ ՏԱՑ-ն անցյալ տարի 2019-ի համեմատ նվազել է 7,5 տոկոսով:
Վանաձորի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողից՝ Մատաղիսում ընթացող թեժ մարտերի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին վիրավորված 30-ամյա Հարթենյան Սարգիսից, որը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, մինչև այսօր լուր չկա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Չի կարող լինել դատավարություն՝ քաղաքական գործընթացի մասին, առանց քաղաքական կոմպոնենտի». Ռոբերտ Քոչարյան
Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել. Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Գոռ Սաղոյանը։
Փետրվարի 1-ին, ժամը 00.30-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 28-ամյա մոպեդավարը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՌԴ կառավարությունը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է առանց այցագրի Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներին պարտադրել, որպեսզի նրանք կենսաչափական տվյալներ հանձնեն եւ բուժզննում անցնեն: Այդ մասին վկայում է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան:
Նախաքննության և դատավարության ողջ ընթացքում ես մնացել եմ բացառապես դատաիրավական հարթության մեջ՝ փորձելով միայն ու միայն այդ հարթությունում հասնել արդարությանը և իմ իրավունքների հարգմանը։ Դժվարությամբ էի զսպում ինձ՝ բարձրաձայնելու այն հիմնական կասկածը, որն ինձ հանգիստ չէր տալիս։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
«Դիրքերում մեր զինվորները քնում են թաց հողի մեջ, հատակին. մտածված բանակը տանում են քայքայման». Սևյան
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի մեկնարկի ժամանակ, մինչ դատարանը կանցներ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության քննությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ, որի հիմքը ոստիկանությունից ստացած տեղեկություններ էին և վերը նշված գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ սահմանը հատելու համար դատավոր Աննա Դանիբեկյանի տված թույլտվությունը:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանը իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։
Փետրվարի լույս 2-ի գիշերն ականանետով արձակված ինն արկ է պայթել Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում, երբ այնտեղ է եղել Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սեւծովյան նավատորմի շտաբի նախկին պետ, փոխծովակալ Պյոտր Սվյատաշովը HCH-ի հետ զրույցի ժամանակ կոչ է արել վճռականորեն հակազդել Սեւ ծովում ամերիկյան նավատորմի գործողություններին։
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը` ՈՒՂԻՂ
2020-ի տնտեսությունը. Ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ. Քննարկում. ՈւՂԻՂ