«Ալաշկերտ»-ի նախկին ֆուտբոլիստը կրկին միացել է թիմին
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստը կրկին թիմին է միացել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալաշկերտ» է վերադարձել մակեդոնացի պաշտպան Ռիստո Միտրևսկին: Թիմի կազմում հանդիպում անցկացրած 29-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Մակեդոնիան, Սերբիան, Իսրայելը, Խորվաթիան, Բոսնիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:



