Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հանդես է եկել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների վերաբերյալ վերլուծությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի օրերին մեր ժողովրդին ստերով «կերակրած» Արծրուն Հովհաննիսյանը երեկ մարդամեջ էր դուրս եկել․ ժամանել էր ԱԺ՝ ինչ-որ անիմաստ լսումների մասնակցելու։ Մենք հարցեր ուղղեցինք նրան։
AstraZeneca դեղագործական ընկերությունը հավաստիացրել է, որ առաջին եռամսյակում Եվրամիությանը կմատակարարի 9 մլն չափաբաժնով (30 տոկոսով) ավելի պատվաստանյութ, քան ավելի վաղ խոստացել էր:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ՝ քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ, եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հերթական այցը տարածաշրջան: Արցախի հարցի քաղաքական լուծմանը մեծ կարեւորություն տալու մասին է խոսում այն փաստը, որ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աշխատանքային օրակարգի առաջին հորիզոնականներում է ընդգրկված նաեւ այս հիմնահարցը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի առաջնության տուրի խորհրդանշանակ թիմի կազմում:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փաստ» թերթը գրում է․ «2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցի ճնշման արդյունքում վարչապետ ընտրվեց, մարդիկ նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ վերջինիս կառավարման արդյունքում Հայաստանը ոչ միայն զարգացում չի ապրելու, այլև երկիրը հետընթաց է արձանագրելու, դեռ ավելին՝ հայտնվելու է ծանր պարտության հորձանուտում։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքացիներն այդքան արագ հավատ ընծայեցին Փաշինյանին, որ վերջինս օրերի ընթացքում հնարավորություն ստացավ «գրավել» իշխանությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հանրային ակնկալիքները սին են ու անհիմն։ Խնդիրն այն է, որ Փաշինյանին հաջողվեց հմուտ կերպով մանիպուլացնել հասարակությանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերափոխման փուլում է։ Չնայած իշխանությունները սոցցանցերում և մեդիա հարթակում փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք դեռևս շարունակում են վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն իրականությունը հեռու է այս պատկերից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրային տրամադրությունների շրջադարձային փոփոխություն է նկատվում։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ակտիվորեն այցելում են մարզեր ու տեղում հանդիպումներ ունենում: Այս հանդիպումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարման համակարգում աննախադեպ իրավիճակ է ձեւավորվել՝ նորերը փնթի են ու լկտի․ կարող են ցանկացած անօրինական բան անել, առանց երկար մտածելու եւ անհանգստանալու, որ հետագայում դրա համար պատասխան են տալու։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա):
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «իմքայլական» փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ տարօրինակ բաներ են կատարվում կառավարության շենքի մերձակայքում:
Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից: Այդ մասին վկայում են «Ուկրէներգո» ընկերության կայքում զետեղված տվյալները:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բարձր է գնահատել հարձակվող Լիոնել Մեսսիի խաղն «Ատլետիկի» խաղում (2:1), ինչպես նաև խոսել է արգենտինացու մասին մամուլում տեղ գտած հրապարակումներից:
Ղրղզստանի կառավարությունը երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է պատրաստվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հնարավոր երրորդ ալիքին:
Samsung Display-ի բաժնի խոսնակը, որը նախագծում և արտադրում է մայր ընկերության դիսփլեյները, պաշտոնապես հայտարարել է, որ ներկայումս ընկերությունն աշխատում է ապագա սմարթֆոնների համար նորարարական հետ քաշվող էկրանների վրա: Սա, հավանաբար, դիզայն է, որը նման է, այսպես կոչված, սմարթֆոնի գլանափաթեթին, որը LG-ն ներկայացրեց վերջին CES 2021-ին:
Իսրայելի կառավարությունը հունվարի 31-ին լոքդաունը երկարացրել է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Մյանմայի Բանկերի ասոցիացիան հայտարարել է երկրի բոլոր բանկերը ժամանակավորապես փակվելու մասին՝ քաղաքական իրադրության ֆոնին վատ ինտերնետ-միացման պատճառով:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որին հաճախ անվանում են Իվա-դիվա, հրապարակել է «Անհասանելի» երգը: Այն արդեն հասանելի է համացանցում:
Ուկրաինան փետրվարի կեսին կստանա Pfizer պատվաստանյութի 117 հազար դոզա ՝ COVAX-ի միջոցով:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ռադիկ Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Կարծես թե Samsung-ը մտածում է այնպիսի տեսախցիկով սմարթֆոն ստեղծելու մասին, որը կարող է մասամբ դուրս գալ և պտտվել 180 աստիճանով: Դա հնարավոր է դառնում երեք օպտիկական բաղադրիչներով, ինչպես նաև պատկերի սենսորներով և ֆլեշով ստանդարտ դիզայնի շնորհիվ:
44-օրյա պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո երեկ առաջին անգամ հանրության առջև է երևացել պատերազմական ստի ու խաբեության հիմնական խորհրդանիշը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ում հանդգնությանն ու բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի մասշտաբներին պետք է արժանին մատուցել։