Ծնողների որոշմամբ, փետրվարի 2-ին Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասադուլ է սկսվել: Դպրոցում դասեր չեն եղել նաև երեկ՝ արդեն ուսուցչական անձնակազմի որոշմամբ:
Ի դեպ, պարզվում է՝ Իշխան Վահրադյանը, ինչպես ասում են՝ «հին խաղացող» է․ նա «Վիվառո» կազինոյում ժամանակին, դարձյալ Ամանորին ընդառաջ, շահել է ամենամեծ ջեքփոթը՝ 433,752,459 դրամ (ավելի քան 900 հազար դոլար)՝ խաղադրույք կատարելով BetConstruct մատակարարի Fruit Cocktail սլոթում: Այդ կապակցությամբ նրա մասին տեսանյութ է պատրաստվել «Վիվառո» կազինոյի կողմից, որում նա օնլայն կազինո խաղալու կոչ է անում։
Մյանմայի զինվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված պետական եւ տարածաշրջանային մակարդակների պաշտոնյաների մեծ մասին:
Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով):
Արցախում փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Չնայած այս դիտարկման վերաբերյալ լրագրողը ցանկացավ լսել պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունը, վերջինը խոսքը փոխանցեց Էդմոն Մարուքյանին, պատճառաբանելով, թե այդ հարցին կարող է նա պատասխանել։ Եվ միայն Մարուքյանի մեկնաբանությունը լսելուց հետո Ռուբինյանը հավելեց՝ համաձայն է գործընկերոջ հետ։
Այսօր վաղ առավոտյան կառավարության շենքի մոտ դավաճան վարչապետին հերթական անգամ ըստ պատշաճի «դիմավորման արարողության» ժամանակ բերման են ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
Փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: Այս մասին տեղեկացնում են ԿԲ–ից։
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները վերադարձել են ձմեռային նստաշրջանից: Ստրասբուրգ էին մեկնել պատվիրակության բոլոր անդամները, բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանից և Միքայել Մելքումյանից։ Նրանք նիստին մասնակցել են առցանց։
Թուրքիայում շարունակվում է այդ երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»:
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց:
Ուզբեկստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ուզբեկստանի խորհրդարանի Օրենսդրական (ստորին) պալատի առաջին փոխխոսնակ Աքմալ Սայիդովը:
Փետրվարի 2-ին ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քայսերի (Կեսարիա) նահանգի Սարըօղլան շրջանում և արևելյան Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4․6 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր է գրանցվել։
Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
«Իրավունք» թերթը գրում է․ «Տեղեկացանք, որ հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանի օգնական է նշանակվել ծնունդով իջևանցի, մասնագիտությամբ՝ ստոմատոլոգ Գագիկ Իսախանյան անուն-ագգանունով մի անձնավորություն:
Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 143 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 231-ի:
Դարձյալ երեքշաբթի է եւ տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստ։ Արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօրվա նիստին եւ արդյո՞ք սպասվում է աջակիցների ակցիա՝ դատարանի դիմաց։
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները փետրվարի 2-ին չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Ստեփանակերտում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:
Մյանմայի զինված ուժերի՝ զրահամեքենաներով ուժեղացված ստորաբաժանումները փետրվարի 2-ին պահպանում են կառավարական շենքերը եւ մյուս կարեւոր օբյեկտները, շրջափակում են Յանգոնի՝ երկրի խոշորագույն քաղաքի միջազգային օդանավակայանը:
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Խնդրում ենք չանհանգստանալ»,– ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։
Բայց՝ ոչ: Երևի շատերն են տեսել այս գրառման տակ «հայերի» մտքի թռիչքը, անձնական վիրավորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում ֆբ-ում, աներևակայելի, կենդական ազդակներին հագուրտ տալով՝ հայհոյախոսում է: Էս էն տեսակն է, որ քյաբաբի ու խաշլամայի արանքում մայրերի, օջախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պես, չբավարարված որձի վավաշոտ հայացքով փեշ է փնտրում: Դրա գրառումը մի քանի տասնյակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնյակ նոր գրառումներ, ու, ցավալիորեն, նրանց մեջ մեծաթիվ են կանայք: Կարդում եմ ու շունչս կտրվում է մեր գլորվելու խորությունից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:
«Հայկական ժամանակ» թերթի հարցերին է պատասխանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը
Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ցանկացած ցավ ժամանակի մեջ բթանում է, ցանկացած իրավիճակ՝ հանգուցալուծվում։ Գուցե բնակա՞ն է, որ սկզբում բունկերներում էին թաքնվում եւ արդարանում կատարվածի համար, հիմա արդեն մեղադրական տոնով ճառեր են ասում ոչ միայն նախկինների, այլեւ իրենց չգնահատող, իրենց վիճակի մեջ չմտնող, իրենցից ինչ-որ բան պահանջող անձանց հասցեին։ Տպավորություն է, թե երկիրն ու քաղաքացին բեռ են դարձել, խանգարում են կյանքը վայելելուն։