Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, կալանավորեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին (հայտնի է «Պատրոն Դավո» մականունով) կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Այս մասին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728