Բաժիններ՝

Ռուսաստանն սկսեց Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու ընթացակարգերը

Ռուսաստանն սկսում է Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ներքին պետական ընթացակարգերը: Այդ մասին ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ հունվարի 15-ին տարածված հայտարարության մեջ։ «Նոր պայմաններում Պայմանագրի գործառումը շարունակելու համար արգելքների վերացման գործում առաջընթացի բացակայության պատճառով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարելու ԲԵՊ-ից ՌԴ-ի դուրս գալու պետական ներքին ընթացակարգեր սկսելու մասին,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:- Դրանք ավարտվելուց հետո համապատասխան ծանուցումը կուղարկվի պայմանագրապահներին»:

ԱՄՆ-ի դուրս գալը պայմանագրից լուրջ վնաս հասցրեց դրան՝ խախտելով մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը եւ խարխլելով ԲԵՊ-ի՝ որպես վստահության եւ անվտանգության ամրապանդման միջոցի դերը, նշված է հայտարարության մեջ: Սմոլենսկայա հրապարակում ընդգծել են, որ Մոսկվան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առաջադրել է դրա կենսունակության պահպանման «կոնկրետ», ԲԵԿ-ի «հիմնարար դրույթներին համապատասխանող» առաջարկություններ: «Ցավով արձանագրում ենք, որ դրանք հավանության չարժանացան ԱՄՆ-ի դաշնակիցների կողմց»,- նշել են ԱԳՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս