Twitter-ը կառավարական օգտահաշիվները Բայդենի անձնախմբին կփոխանցի պաշտոնակալությունից հետո
Միացյալ Նահանգների Twitter ընկերության ղեկավարությունը համանուն սոցիալական ցանցում ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ Սպիտակ տան պաշտոնական օգտահաշիվները դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին կփոխանցի պաշտոնակալությունից հետո: Հունվարի 14-ին համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում:
Փաստաթղթում նշված է, որ խոսքը վերաբերում է հինգ օգտահաշիվների՝@WhiteHouse (Սպիտակ տուն), @POTUS (Միացյալ Նահանգների նախագահ ), @VP (Փոխնախագահ), @FLOTUS (Առաջին տիկին) եւ @PressSec (Մամուլի քարտուղար): «Նախ մենք պաշտոնական օգտահաշվների մուտքի հնարավորությունը կփոխանցենք Արխիվների եւ փաստաթղթերի ազգային վարչությանը, որտեղ օգտահաշիվների հրապարակումը եւ ժամանակագրությունը կպահպանվի բաց մուտքով, իսկ դրանց անվանումները կնորացվեն, որպեսզի արտացոլվի, որ դրանք արխիվում տեղափոխված են»,- պարզաբանել է Twitter-ի ղեկավարությունը:
Այսպես, նախագահի պաշտոնական օգտահաշիվը. որը վերջին չորս տարվա ընթացքում պատկանել է հանրապետական Դոնալդ Թրամփին, արխիվում կկրի @POTUS45 անվանումը, քանի որ Թրամփն ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է: Թրամփը, չնայած Twitter-ում պաշտոական նախագահական օգտահաշվի առկայությանը, մինչեւ անցյալ շաբաթ այդ սոցիալական ցանցում արգելափակումը գերադասում էր օգտվել անձնական օգտահաշվից:
«Այն բանից հետո, երբ արխիվացման գործընթացն ավարտվի, Twitter-ը պաշտոնական օգտահաշիվերը կփոխանցի Բայդենի վարչակազմի տնօրինությանը»,- ընդգծել են ընկերությունում: Ըստ որում հիշյալ հինգ օգտահաշիվների հետ մեկտեղ Twitter-ի ղեկավարությունն առաջին անգամ կստեղծի եւս մեկը՝ @SecondGentleman-ը (Երկրորդ ջենտլմեն): Դրանից կօգտվի ԱՄՆ-ի ընտրված փոխնախագահ Քամիլա Հարիսի ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: