Փաշինյանի խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է հունվարի 11-ին՝ Փաշինյանի այցը ՌԴ. News.am
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։
«Այս պահին ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, երբ որ նման հանդիպում նախատեսվի, մենք պատշաճ կարգով տեղեկություն կտրամադրենք»,- ասաց Մանե Գևորգյանը:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այդ հանդիպման օրակարգում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն է: