Բաժիններ՝

Ազգային գրադարանը ներկայացրել է Քարտեզներ էլեկտրոնային շտեմարանը

Հայաստանի ազգային գրադարանը, ի պատասխան բազմաթիվ ընթերցողների հարցումների, ներկայացնում ենք Քարտեզներ էլեկտրոնային շտեմարանը:

Այն հնարավորություն է տալիս մեզ փնտրել թվայնացված քարտեզագրական վավերագրեր ըստ հեղինակի, վերնագրի, տպագրության տարեթվի, վայրի, հրատարակչի և գտնվելու վայրի:

Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերում իրենց ուրույն տեղն ունեն քարտեզագրական վավերագրերը իրենց տեսակներով, քանակով և կարևորությամբ: Քարտեզագրական վավերագրերի հավաքածուն կազմում է 11.868 միավոր, այդ թվում քարտեզներ՝ 9039 մ. և ատլասներ՝ 2829 մ.:

Ի դեպ, հայերեն տպագիր առաջին քարտեզը՝ «Համատարած Աշխարհացոյց»-ը պահվում է Հայաստանի ազգային գրադարանում: Այն տեսնել կարող եք՝ այցելելով Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան:

Փնտրիր Հայաստանի քարտեզները՝ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս