Բաժիններ՝

«Ավելի ուշ հացի խնդիր կլինի երկրում. սրված վիճակ կլինի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին». Հրանտ Բագրատյան

«Այն, ինչ մենք կորցրեցինք Ղարաբաղի պատերազմում՝ հողը չհաշված, կազմում է 8 միլիարդ դոլար: Հողի գին ես չգիտեմ՝ ոնց չափես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող սահմանազատումներին, երկրում առկա վիճակին՝ նա նկատեց. «Այս վիճակին է հասել երկիրը, խայտառակ վիճակի: Հայաստանը երբեք այսպիսի օրեր չի ապրել, մեկ էլ այսպես վատ եղել է, երբ 1045 թ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսն ասեց՝ պետությունն ի՞նչ ենք անում:

Ես, օրինակ, մտածում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մերձենա… բայց պարզվում է, որ մենք Թուրքիայի հետ էլ չենք կարող մերձենալ. մենք պետք է լինենք Թուրքիայի վասալ Ադրբեջանի վասալը՝ վասալի վասալը. ինքը հասցրել է այս վիճակին: Ման է գալիս այդ ստահակը, ամենայն հայոց գիժը՝ Փաշինյան Նիկոլ կոչվածը, և մյուս սրիկան՝ ՀՀ նախագահը, որը երկու ձեռքով ծափ է տալիս, հենց տեսնում է՝ կշեռքի նժարը թեքվում է, մի հզոր միտինգ է լինում, ասում է՝ լավ կլիներ հրաժարական տար, հետո գնում է իր հետ հանդիպում է, հետո Նիկոլի ասած նախարարներին ինքը նշանակում է»:

Պատերազմի և համավարակի ծանրագույն հետևանքներով պայմանավորված տնտեսական իրավիճակի վերաբերյալ Հրանտ Բագրատյանը հետևյալ դիտարկումներն արեց. «Ես ասում եմ՝ ավելի ուշ հացի խնդիր կլինի երկրում։ Սրված վիճակ կլինի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին։ Լավ բան քիչ եմ տեսնում։

Կենտրոնական բանկն ամեն օր հալեցնում է մեր պահուստները. միայն հոկտեմբերին 500 միլիոն դոլար փող ծախսեց, մսխեց (բացարձակապես ոչ ադեկվատ մի անձնավորություն, շատ ավելի վատը, քան նախկինը)»:

Նա հավելեց՝ ամեն հանձնված տարածքի և գյուղի հետ մենք ռեսուրսներ ենք կորցնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս