Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ, 4 գնանկում:
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվացուցակը:
Ռուսական արվեստի թանգարանը նախաձեռնել է «Երաժշտական ուրբաթներ» դասական համերգային առցանց ծրագիրը, որի շրջանակում հունիսի 26-ին՝ ժամը 21:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվեն Միխայիլ Կոկժաևի «Ավե Մարիա» և «Լուսնկա» ստեղծագործությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Երեկ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
Ստի վերջը 11. վաղը՝ երեկոյան «Ապրել live-ո՞ւմ, թե՞ լավ ապրել»
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին տեղեկացրել էր Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների հունիսի 25-ի հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ սահմանադրական փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները չեն դադարում, և պետք է արձանագրություններ կազմվեն Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, որոնց հիման վրա կսահմանվի, որ դադարում են Ալվինա Գյուլումյանի և մնացած դատավորների լիազորությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.
«Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց քրեական գործերի, քաղաքական իրադարձությունների և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»,- պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձներ է արել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին՝ փորձ անելով օգտագործել մեր և մեր նախկին իշխանությունների միջև առկա վեճերն իր կեղտոտ օրակարգն առաջ մղելու համար։
Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:
Տարեսկզբից նախատեսվում էր Հայաստանի և Եվրամիության միջև «Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագիրը բանակցվել և նախաստորագրվել էր դեռևս 2017 թվականին՝ ՀՀ նախկին իշխանությունների օրոք և, փաստորեն, ՀՀ-ում թավշյա իրադարձություններից հետո որպես հերթական ժառանգություն՝ փոխանցվել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ և գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու առթիվ:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ սահմանադրական փոփոխություններն արդեն ուժի մեջ է մտել: «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է» (հոդված 213 1-ին մաս):
Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները կանխելու նպատակով կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
Առաջիկա օրերին տեղի կունենան Մինսկ-Երևան-Մինսկ, Կիև-Երևան-Կիև, Երևան-Կալուգա-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիե Վոդի-Երևան, Երևան-Սոչի-Երևան և Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՅԴ երիտթևի ակցիան՝ ՍԴ-ի դիմաց. ՈւՂԻՂ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս ինչ մրցավազք ա սկսել Սերժ Սարգսյանի հանդիպումները գրանցող քարտուղարուհու հաստիքի համար. էլ իրանց իրավապաշտպան անվանած անհասկանալի թափթփուկներ, էլ ամենակախյալ պատգամավորի լրատվամիջոցի լրագրողներ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն…
Այս պահի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում:
ՀՀ գործող իշխանություններին չհաջողվեց Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը ներկայացնել՝ որպես եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների աջակցություն ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում:
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:
Մինչ Նիկոլը ամենուր հոխորտում է, ալիևն էլ մյուս կողմից է վայրահաչում մեր պետականության և Ազգի վրա։ Ու երկուսն էլ նույնաբովանդակ բառապաշարով՝ մի թիրախի վրա են աշխատում։ Մի՞թե սա ոչինչ չի հուշում։ Ագրեսոր ադրբեջանի հակաժողովրդավար և ռասսիստ տկարամիտը քիթը խոթում է արդեն մեր երկրի ներքաղաքական կյանք, վայրահաչելով մեր անկախության անցած ուղու, 30 տարիների մեր ազգային պայքարի, մեր հերոսների և մեր պետականության վրա՝ նույն բառապաշարով ու նույն հռետորաբանությամբ, ինչպես որ անում է մեր երկրի վարչապետի աթոռին հայտնված իշխանազավթ ապազգայինը։