ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, փոխգործակցելով ոստիկանների հետ, ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։
Պատգամավորի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն և այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ Սակայն դրանք պետք է լինեն ապաքաղաքական և միտված լինեն ուսանողի քննադատական մտածողության և վերլուծելու կարողությունների զարգացմանը:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որի ընթացքում ակումբի անդամ և հրավիրված փորձագետները խոսել են արտաքին քաղաքական հիմնախնդիրների, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային այլ զարգացումների մասին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, հանդես են գալիս «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 492 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 273 հազար մարդ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ոստիկանության Ժողովրդավարական բարեփոխումների մասին օրինագծին: Փաստաթղթին, որն այժմ ուղարկվում է Սենատ, եղել են կողմ 236 մարդ, 181-ը` դեմ, ձայները գրեթե ամբողջությամբ բաժանվել են կուսակցական գծի երկայնքով:
Անցնող շաբաթվա ՀՀ ներքաղաքական առանցքի հիմքում ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներն էին, բոլորս տեսանք, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցավ բառացիորեն սահմանադրական հեղաշրջում, որն իրականացվեց իշխող ուժի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ հանրաքվեն այլևս անհնար է, գնաց հերթական անբովանդակ ու իրավազուրկ գործողությանը՝ սեփական խմբակցությանը պարտադրեց սահմանադրական կարգ տապալել խորհրդարանում։
Հունիսի 26-ին, ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։
Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը, ոչ իշխանամերձ իրավաբանների պնդմամբ՝ հակասահմանադրական ճանապարհով նախաձեռնեց ու իրականացրեց ԱԺ քվեարկությամբ սահմանադրական փոփոխություններ, և երկրի վարչապետն էլ՝ ժամացույցը միացրած, րոպե-րոպե սպասում էր, թե երբ պետք է ժամացույցի սլաքներն ազդարարեն 00:01 րոպեն, որ կարողանա իր ֆեյսբուքյան էջում ազդարարել «ավետիսն» այն մասին, որ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ», կրկին ակտիվացան Սահմանադրական դատարանի (ՍԴ) նոր դատավորների թեկնածուների վերաբերյալ խոսակցությունները:
«Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ: Ի դեպ, ասեմ, որ մեկ ամիս առաջ նույն բանն էր, այսինքն՝ կոտրված էր կայքը: Սա «DDoS հարձակում» չէ, սա ուղղակի կոտրված կայք է: Այն ժամանակ ստացվեց վերականգնել, իսկ հիմա արդեն քանի ժամ է՝ չի ստացվում»,- հայտնեց Ֆ. Նախշքարյանը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում, գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում, և շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտկան և քաղաքացիական պարտքը։
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:
«Այս տարի դիմորդների թիվը գերազանցել է 14.000-ը». այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ սա 25 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: 2019-ին ունեցել ենք 10.000 դիմորդ: Նախարարը նշեց, որ չնայած իրենց գործընկերները համոզում էին, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գերադասելի է միասնական քննություններ չանցկացնել անգամ մեկ առարկայից քննություն հանձնելու պարագայում, այդուամենայնիվ, նախարարը որոշել է՝ քննությունները կկայանան հուլիսի 2-8-ը: Իսկ դիմորդներին մուտքերի մոտ ջերմաչափելու են:
Հունիսի 25-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:
Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում:
168.am-ը փորձեց Գագիկ Ջհանգիրյանից ճշտել՝ որքանո՞վ են հնարավոր և հավաստի իշխանությունների կողմից իր թեկնածությունը՝ որպես ՍԴ անդամ առաջադրելու մասին խոսակցությունները, ինչին նախկին զինդատախազն արձագանքեց.
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։
ԱՀ-ում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ԱՀ Պարետի հունիսի 9-ի N22 որոշման համաձայն, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձևավորվում են արագ արձագանքման խմբեր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս ամսին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
«Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, այդ պատճառով էլ աշխատակազմի մեծ մասն այս պահին մեկուսացվել է, մեկուսացվել եմ նաև ես։ Աշխատակազմից մի քանի հոգի կան, որոնք այս պահին համայնքապետարանում հերթապահում են, մենք էլ հեռավար ենք աշխատում, չնայած որ մեկուսացված ենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանը։
Հունիսի 26-ի ցերեկը հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք մեկ օրվա ընթացքում կատարեց Ազգային ժողովը, լուծում են Սահմանադրական դատարանում, իր բնորոշմամբ, առկա ճգնաժամը։
Իրավագետ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրայր Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսինե Բադալյանը տեղյա՞կ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել։ Երևի սա պատմության մեջ կմնա որպես ռեկորդ, թե ինչպես 2 րոպեում թույլ տալ 20 իրավախախտում․․․
Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարել են. «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Նաև կոչ են արել անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում՝ հայտարարելով, թե կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները մինչև այս տարվա վերջ կստեղծի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
«Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարում եմ օրենքի ուժով». Ալվինա Գյուլումյան
BBC հեղինակավոր լրատվամիջոցը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով Հայաստանի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել՝ նկատելով, որ այն հարավկովկասյան տարածաշրջանում վարակից ամենաշատ տուժած երկիրն է: