Բաժիններ՝

Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ

Առնվազն հինգ մարդ է զոհվել շաբաթ վաղ առավոտյան Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Արևելյան Նուսա Տենգարա նահանգի նահանգապետ Էմանուել Մելքիադես Լակա Լենան։

Նրա խոսքով՝ զոհվածները երկրաշարժի պահին գտնվել են շինությունների ներսում և դարձել են փլուզված կառուցվածքների զոհը։

Հիմնական ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Ինդոնեզիայի մի քանի շրջաններում արձանագրվել է մեկ մետրից պակաս բարձրությամբ ցունամի։

Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը չեղարկվել է երկրաշարժից մոտ երեք ժամ անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31