Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Գերմանիան դեկտեմբերի 16-ից ամենախիստ լոկդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ է:
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Xiaomi-ն երկրպագուներին ուրախացնելու է նոր ֆլագմանով մինչև տարեվերջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է վիրավորել, ծաղրել ու նվաստացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անպատասխան։ Ի պատասխան Ալիևի նվաստացումների՝ Նիկոլ Փաշինյանը լռում է, լռում է աղմուկով՝ թշնամուց ստացված նվաստացումը փոխանցելով սեփական երկրին ու հասարակությանը։ Ալիևի ամեն վիավորանքից հետո Փաշինյանի լռությունն ավելի աղմկոտ է դառնում՝ խեղելով հայ հասարակության առանց այդ էլ խեղված հոգիները։
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ստորագրել է փաստաթուղթ, որը բացառում է Սուդանին ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Լիոնի» հետ խաղում (0:1) իր վնասվածքի մասին:
Ռուսաստանյան ՊԴ-14 շարժիչներով ՄՍ-21-310 ինքնաթիռն առաջին թռիչքն էկատարել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում:
ՆԱՏՕ-ն ցավում է, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել Թուրքիայի նկատմամբ С-400 հակաօդային համակարգերի ձեռք բերման պատճառով կիրառել սահմանափակումներ, ինչպես նաև նրա համար, որ Անկարան որոշել է ձեռք բերել այդ համակարգերը:
France Football ֆրանսիական հանդեսը նշել է պատմության լավագույն կիսապաշտպաններին:
«Մարդուժը, հասկացանք՝ պետք էր, բայց բոլոր մարդկանց մոտ էլ ընդամենը 1 «Կալաշնիկով» ավտոմատ էր, 4 «մագազին» պատրոն, և կռվում էինք ԱԹՍ-ի դեմ: Եթե փոքր ԱԹՍ-ներ էին, կարողանում էին սովորական «Կալաշնիկովով» խոցել, բայց մեծերի դեմ անզոր էինք: Մենք անմիջական մարտի 4-5 անգամ ենք բռնվել, մնացած պատերազմը օդային էր, իսկ մեր օդը բաց էր: Օդը հնարավոր էր փակել, եթե հիմա էլ փորփրեն՝ կտեսնեն, որ Ռուսաստանի կողմից զինտեխնիկան եկել է Հայաստան, բայց չի հասել Արցախ, հիմա Թուրքիա են ուղարկել, թե Ադրբեջան են ուղարկել… Համենայնդեպս, Արցախ՝ մեզ մոտ, ինչ պատերազմը սկսել է, միայն Ցորի զորամասից եկել է մի քանի տասնյակ հրանոթ, բայց դրանից բացի՝ Հադրութի կողմի վրա ոչ մի զինտեխնիկա չի եկել»:
«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել: Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»
Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից գլխատված արցախցի տղամարդկանցից երկուսը նույնականացվել են:
Չնայած Բերդաշեն համայնքում, ի տարբերություն Հադրութի շրջանի շատ գյուղերի, վերջին օրերին իրավիճակը բավականին հանգիստ է, այդուհանդերձ բերդաշենցիները չեն կարող համակերպվել այն փաստի հետ, որ իրենց վարելահողերից ու այգիներից թշնամին 100-200 մետր հեռավորության վրա է դիրքավորվել։
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության ազգային լաբորատորիան հաստատել է վայրի բնության մեջ ապրող կենդանու՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման առաջին դեպքը. վիրուսը գտել են Յուտայի նահանգում, ջրաքիսի մոտ:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հասարակությունը, որպես կենդանի օրգանիզմ, ունի կամ պետք է ունենա դիմադրողականություն՝ իմունիտետ։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքն ու հետպատերազմական շրջանը ցույց տվեցին, որ Հայաստանում հանրային դիմադրողականությունը անթույլատրելի ցածր մակարդակ ունի կամ ոչնչացված է ամբողջությամբ։ 44 օր շարունակ մատուցված տոտալ սուտն ու կեղծիքը կենսունակ եղան նաև այն պատճառով, որ հանրային դիմադրողականությունը գտնվում էր նվազագույն մակարդակում, այլապես հասարակությունը եզրահանգումներ կկատարեր ոչ միայն զգացմունքների, այլ նաև բանականության, դատողականության միջոցով։
«Մեդիապորտ» տելեգրամ ալիքը գրում է այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել։
Զինվորի ստորադասված անվտանգությունը. PARA TV
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչի կողմից որդու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները:
ԱՄՆ Կոնգրեսի սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոննելը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Գրիգոր Նարեկացի համալսարան որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իրեն France Football ամսագրի վարկածով լավագույն ձախ հարձակվող ճանաչելը:
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մասնավորապես, կփակվեն մշակույթի կենտրոններն ու հասարակական սննդի կետերը: Դպրոցականները և ուսանողները կսովորեն հեռավար կարգով:
«Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հետո պնդում եմ՝ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա, նա ունակ չէ իրավիճակը ճիշտ գնահատել։ Նիստից որևէ բան ասել չեմ կարող, բայց այն մարդիկ, որոնք այսօր խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։ Ես վախենում եմ, որ Թուրքիան առաջինը քայլ անի, ասի՝ եկեք, բացենք սահմանները։ Մտավախություն ունեմ, որ Թուրքիայի հետ սահմանները բացելու հետ կապված քողարկված խոսակցություններ են գնում»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան սահմանները բացելու համար Հայաստանի առաջ դնելու է պայմաններ, որոնցից մեկով պահանջելու է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը և Պյարվիզ Շահբազովը Անկարայում Թուրքիայից Նախիջևանի ինքնավար հանրապետություն գազի մատակարարումների հարցով փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել: