Բաժիններ՝

Սենատում հանրապետականների առաջնորդը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ Կոնգրեսի սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոննելը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել ընտրված նախագահ Ջո Բայդենին, նա նոր մարդ չէ սենատի համար, նա բազմաթիվ տարիներ է նվիրել պետական ծառայությանը: Ես նաև ցանկանում եմ շնորհավորել Կալիֆոռնիայից մեր գործընկեր փոխնախագահ ընտրված Կամալ Հարիսին»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Մաքքոննելը:

Նախագահ Թրամփը մինչ այժմ չի ընդունել ընտրություններում իր պարտությունը և փորձում է Բայդենի հաղթանակը վիճարկել դատարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031