Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Արագածավան գյուղի մի բնակիչ բուժօգնության է դիմել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Ռուսաստանին թափանցիկ քննություն իրականացնել՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման հանգամանքները պարզելու համար:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 24-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Ալեն Սիմոնյանը հերթական անգամ դարձավ սկանդալի հեղինակ։ Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը պահանջել է պատժել Ալենին նրա հարցազրույցում տեղ գտած մի շարք արտահայտությունների համար, որտեղ Ալենը հայտարարեց, թե Սորոսն այն ուժը չէ, որը կարող է զավթել Հայաստանը։
Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Օգոստոսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 5/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբը Լեռնակերտում ավարտեց այս տարվա համար ծրագրած պեղումները: Այս պահին գտածոների ուսումնասիրման և մշակման փուլն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռ անցած տարի մեկնարկած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակաշրջանի կենցաղի, ավանդույթների մասին։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հնագետները հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել սկսած վաղ բրոնզե դարից։
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 22-ին, ժամը 04.55-ին, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գևորգ Բ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այս ցույցերը տեղի են ունենում ալիքաձև, մեկ վերելք է, մեկ՝ անկում, վերջին շրջանում որոշակի անկում կար, բայց կիրակի օրը փողոց դուրս եկավ 100.000 մարդ, այսինքն՝ այս բողոքը ցույց է տալիս ու արտացոլում, որ հասարակությունը չի ցանկանում հանձնվել և պատրաստ է շարունակել ցույցերը, գուցե ոչ այնքան ինտենսիվ, ինչպես նախկինում՝ սկզբնական փուլում, բայց դրանք շարունակվում են։
Օգոստոսի 24-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ հեռուստաաշտարակից դեպի Սարի թաղ թաղամասի շրջադարձ տանող ճանապարհին վագոն տնակ է այրվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը:
Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային. քաղաքացիների ահազանգերի հետքերով ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերում են նաև սահմանված պահանջները հստակ գիտակցող, սակայն, այնուամենայնիվ, խախտում կատարելուց չխուսափող կազմակերպություններ:
«Այս գաղափարն ավելի շատ Թուրքիայի կողմից է առաջ քաշվում, քան Ադրբեջանի։ Թուրքիայի ազդեցության տակ է պրոպագանդվում այս գաղափարը, որ պետք է լինի, այսպես ասած, թուրանական բանակ։ Այս ամենի հետ կապված՝ Ադրբեջանն ունի լուռ անհամաձայնություն, քանի որ այնտեղ շատ լավ հասկանում են, որ, եթե նման բան լինի, ապա դա կլինի Ադրբեջանի ինքնիշխանության վերջն ու ավարտը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ բանակ ստեղծելու վերաբերյալ խոսակցություններին, որը կարող է լինել ներկայիս բանակի ավելի արդիական տարբերակը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշենի 12-րդ փողոցի 33-ամյա մի բնակիչ գողություններ է անում:
2020թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի 43-ամյա բնակչուհուն, առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: 37-ամյա տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է:
Օգոստոսի 23-ի երեկոյան Բելառուսի ռազմաօդային ուժերի հերթապահ ուժերը եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «սադրանք» են կանխարգելել Օշմյանսկի շրջանի Վոլկովիշչինա բնակավայրի շրջանում. սահմանակից տարածքից արձակվել է ութ օդապարիկներից բաղկացած զոնդ՝ հակապետական խորհրդանշանով, ճշտել են գերատեսչությունում:
Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում, գուցե վարկաբեկել այն ժամանակվա բանակի ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց դա տեղին չեմ համարում: Դեռևս պատերազմն ավարտված չէ. տեղին չեն նման մեղադրանքները, որովհետև դրանք անիմաստ են: Ասողը երևի ավելի լավ կիմանա, թե ինչ նպատակներ է հետապնդում, համենայն դեպս՝ այն, ինչ ասվում է, իրականությանը չի համապատասխանում առհասարակ:
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով Թորոսյանի հրաժարական տալու վերաբերյալ լուրերին:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման: Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը:
Թեև «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, ՀՀ նախագահն էլ այն չի ստորագրել, բայց խոսակցություններն ու մտավախություններն այս օրենքի շուրջ դեռ պահպանվում են։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 21-ին այցելեցին Արայի գյուղի տներից մեկը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություններ էին ստացել, որ 49-ամյա տանտերը ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց է պահում։
Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։
«Ամեն դեպքում կանխարգելումը դա կոմպլեքս միջոցառումներ են՝ միայն դիմակը չէ: Մի կողմ դնենք դիմակը, որ երեխաներին դժվար է լինելու, չափսերը սխալ են, երկար ժամանակ կրելը կարող է վնասակար լինել, և այլն: Ընդհանուր առմամբ ինքը դժվար իրականացնելու ուղեցույց է, սկսած նրանից, թե երեխաներին ինչպես նստացնել, արդյոք հնարավոր լինելո՞ւ է սոցիալական հեռավորությունը պահել, և բազմաթիվ այլ հարցեր»,- ասաց նա:
Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել է որպես ահաբեկիչների «ուղերձ»՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրական կոմիտեի փոքր խմբի բանակցությունների նախաշեմին, որը օգոստոսի 24-ին աշխատանքն է վերսկսում Ժնեւում:
Նստած մտածում եմ, թե ինչ ծանր բան է հումորի զգացում չունենալը։ Ու ոչ միայն չունենալը, այլ նաեւ պարզ հումորի վրա մի ամբողջ սեքսիստա-գենդերային շարժում ու տեսություն սարքելը, ներտեսակային խմբակներում սույն տեսության շուրջ լրջմիտ քննարկումներ անելն ու ինքնաբոցավառվելը։
172 երկիր է միացել COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակը արդարացի հիման վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ապահովումն է բոլոր երկրներին, երբ այն հայտնվի: Օգոստոսի 24-ին ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: