Համացանցում ակտիվ քննարկվում է Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Պուտինի քննադատին հավանաբար թունավորել են» գրառումը։ Ըստ տարբեր տեսակետների, նման բովանդակությամբ լուրը, որը հրապարակվել է Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստան-Ռուսաստան-Արցախ հարաբերությունների վրա։ Շատեր օգտատերեր հարց էին բարձրացնում՝ արդյոք այդ լուրը հրապարակելուց առաջ բոլոր հետևանքներն ու ռիսկերը հաշվարկե՞լ են, թե՞ ոչ։
Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի եւ շաբաթ օրերին:
«Սեփական վարկանիշը պահելու համար գուցե չգնա Կառավարությունը ցրելու ճանապարհով, սակայն վստահ եմ, որ գոլորշի բաց կթողնի՝ այդ թվում՝ Թորոսյանին հեռացնելու ճանապարհով։ Փաշինյանը հիմա կգնա հեռացումների՝ արդեն սեփական թիմակիցների հետ կապված, և, կարծում եմ, որ Փաշինյանին այդքան էլ հեշտ օրեր չեն սպասվում՝ հատկապես, որ մենք տեսնում ենք սորոսականների ճնշումը նրա վրա»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ այժմ գործ ունենք եռացող կաթսայի հետ, որտեղ եռում է՝ ինչպես Ամուլսարի, այնպես էլ՝ Ստաբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների խնդիրը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական օր օրի խորացող ճգնաժամը, իսկ դա բերելու է այս իշխանության համար լուրջ խնդիրների։
Ամերիկյան խոշոր «Fox Broadcasting Company» մեդիաընկերության կազմում գործող թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը հայտարարել է գործից դուրս գալու մասին։
Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը կազմում է 1 000–1 500 առանձնյակ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա գրառմանը կից տեղադրել է Խոսրովի անտառում գտնվող բեզոարյան այծի ուլիկների լուսանկար:
Լատվիական Neatkarīgā լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի լավագույն 7 տեսարժան վայրերը, որոնք կհետաքրքեն զբոսաշրջիկներին: Լրատվամիջոցը ցանկը կազմել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի միջոցով:
Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը:
Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին հայտնում է «Զվարթնոց»-ի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը լիարժեք վերահսկողություն է ստացել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա:
ՀՀ նախագահի հրամանագրով Անի Դանիելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) բանակը ՌԴ-ի խորհրդականների մասնակցությամբ օգոստոսի 18-ից մինչեւ 24-ը ավազակային կազմավորումների ջախջախման ընդգրկուն գործողություն են անցկացրել երկրի կենտրոնական մասում: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ռուսաստանյան խմբավորման ներկայացուցիչը:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտեցին:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է հաջող ելույթները Նյու Յորքի մրցաշարում: Ցինցինատի «Մասթերս» մրցաշարը այս տարի անցկացվում է Նյու Յորք քաղաքում: Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչը մրցում էր Լիտվան ներկայացնող Ռիչարդս Բարանկիսի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երկու սեթում՝ 7:6, 6:4 հաշվով: Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը ամերիկացի Տենիս Սանդգրենն է:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հուսեյն Առնուսին, որը հունիսի 11-ից կատարում է երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պարատականությունները, հանձնարարել է կազմել նոր կառավարություն: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA պետական գործակալությունը:
«Նախարարի որոշումը, որը վարչապետը ստորագրել է, և այսօր հրապարակվել է, այնտեղ նաև գրված է փոխարինողի անունը: Նախարարի առաջին տեղակալը շարունակելու է գործը, և, բնականաբար, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում նախարարությունն իր բնականոն աշխատանքը շարունակելու է»:
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին, ժամը 16։13-ին ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
«Մի քանի անգամ բարձրաձայն հնչեցրել եմ այդ հարցերը Առողջապահության նախարարին՝ Արսեն Թորոսյանին, հենց բյուջեի քննարկման ժամանակ, երբ համապատասխան գրասենյակը կազմակերպել էր բյուջետային լսումներ, ինձ կոնկրետ հետաքրքրում էր, թե մեր քաղաքացիներից որքա՞նն են պետպատվերով թեստավորվել, որքա՞նը՝ իրենց հաշվին»: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ընթացքում հետաքրքրվե՞լ են, թե որքա՞ն գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարում, դրանից որքա՞նն է գանձապետական հաշվին փոխանցված նվիրատվություններից, որքա՞նը՝ պետական բյուջեից:
«Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» միլանյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
Բելառուսի Անվտանգության խորհուրդն ընդունել է որոշում երկրի իրավիճակի կայունացման միջոցների մասին: Համապատասխան փաստաթուղթն օգոստոսի 25-ին գրանցվել է Բելառուսի Հանրապետության Ազգային իրավական ինտերնետ-պորտալում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չկար կասկած, որ արտաքին քաղաքանության տեղական արտադրության ширпотреб-ները միանգամից կդառնան ազերպրոպի սիրված հերոսներ։
Օգոստոսի 22-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի 3-րդ և 4-րդ տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ ոստիկանությունը հետախուզում է նրա 32-ամյա ընկերոջը։
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը, որի մոտ կորոնավիրուս է հաստատված, մնում է ծանր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:
«Պարտվելը սպորտի մի մասն է: Մենք փորձեցինք ամեն ինչ անել և պայքարեցինք մինչև վերջ: Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության և սիրո համար։ Եվ շնորհավորում եմ «Բայերին»»,- գրել է բրազիլացին:
Տևական ժամանակ է՝ ներքաղաքական օրակարգ են նետվել Ապրիլյան պատերազմը կասկածի տակ դնող թեզեր, ամենատարբեր հարթակներից հնչում են ձևակերպումներ, որոնցով փորձում են հերքել ոչ միայն Ապրիլյան պատերազմում տարած մեր հաղթանակը, այլև պատերազմի փաստն ինքնին:
Լատվիական Air Baltic ավիաընկերությունը 2021թ. մայիսին կվերագործարկի Ռիգայից Երևան չվերթները: Այս մասին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել է Neatkarīgā-ի հետ զրույցում, պատասխանելով նաև հայ-լատվիական հարաբերությունների, հայկական սփյուռքի, կորոնավիրուսի և այլ թեմաների վերաբերյալ հարցերին: Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: