Բաժիններ՝

Փրկարարներն օգնության են հասել անգիտակից վիճակում տանը գտնվող քաղաքացուն

Օգոստոսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 5/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենակի բազմոցին հայտնաբերվել է անգիտակից վիճակում Սլավիկ Մ․-ն (ծնված 1948 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ Սլավիկ Մ․-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31