
Արագածավան գյուղում 24-ամյա երիտասարդի են դանակահարել
Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Արագածավան գյուղի մի բնակիչ բուժօգնության է դիմել:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արագածավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 17- ամյա մի բնակիչ:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա օգոստոսի 22-ին ներկայացավ ոստիկանության Թալինի բաժին և խոստովանեց կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: