 
                        Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին` Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
 
                                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        