Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին
Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը:
«Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցումից հետո (որոշում է ընդունվել) ընտրություններն անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին»,- ասել է նա:
Օգոստոսի 23-ին Օրֆը հայտակարել է, որ ընտրական գործընթացի սկիզբը պլանավորված է 2021 թվականի փետրվար – մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: