Բաժիններ՝

Հրդեհ վագոն-տնակում

Օգոստոսի 24-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ հեռուստաաշտարակից դեպի Սարի թաղ թաղամասի շրջադարձ տանող ճանապարհին վագոն տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթ Բեկ փողոցում՝ «Ռեգալ Պլաստ» ՍՊԸ-ի մոտակա վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։54-ին։ Այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ և վագոն տնակում (մոտ 4 քմ)՝ կենցաղային իրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31