«Կամք» նախաձեռնության անդամներն օգոստոսի 24-ի կեսօրին ավտոերթով գնացին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Սերժ Սարգսյանի թոփ-10 պատասխանները մամուլի ասուլիսին
Այսօր Մարինա Խաչատրյան անունով օգտատերը 9 հարց է ուղղել «Աստղիկ» ԲԿ տնօրենին՝ հիմք ընդունելով բուժկենտրոնի կայքում առկա տեղեկատվությունն այն մասին, որ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։ http://astghikmc.am/…/verartadroghakan-bjshkutyan-bajanmunq/:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները: Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Դաշկեսանի (Քարհատ) լեռնային շրջաններում ձյուն է տեղացել։
«Արայիկ, հեռացի՛ր». «Կամք» նախաձեռնության ակցիան ԿԳՄՍՆ֊ի դիմաց․ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը, որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում:
«Իմ քայլ»-ի հանդիպումը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
«Շնորհավորում ենք Ուկրաինային՝ անկախության օրվա կապակցությամբ: Վստահ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը կամրապնդվի և բազմակողմանիորեն կընդլայնվի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է գրառման մեջ:
Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։
Օգոստոսի 24-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։
Օգոստոսի 24-ին, ժամը 07:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։
Օգոստոսի 24-ին, ժամը 03:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքից Արաքս գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ցանկացած հաղթական պատերազմ կամ մարտական գործողություն ունի իր կարճ կամ երկար պատմությունը։ Եթե առաջնորդվենք Բաբայանի տրամաբանությամբ, ուրեմն հարցեր պետք է բարձրացնենք նաև արցախյան առաջին պատերազմի տարիներից, մասնավորապես՝ 1993թ. վերջին և 1994թ. սկզբին հանկարծակի եկած, նահանջող ու ազատագրված տարածքները հակառակորդին թողնող անկառավարելի «մսաղացից»։ Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով։ Թե՞, ըստ իրեն, այն ժամանակ ևս չենք հաղթել, երբ ինքն էր ԼՂՀ պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատարը։
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառման մեջ մի շարք հարցեր է ուղղել «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին, անդրադառնալով «Աստղիկ» ԲԿ-ի կայքում առկա տեղեկատվությանը առ այն, որ այդ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ ազգությամբ հրեա, պրոֆեսորը:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն, կատու, վիշապ եւ այլն։ Դու դրան պիտի կերակրեիր, խաղայիր հետը, քնացնեիր, հետեւից մաքրեիր։ Քո խնամքից էր կախված, թե ինչքան ժամանակ այն կձգեր։
Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 825-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 854 է:
Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկի) խնդրանքով դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը, իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ.Քոչարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ըստ նրա հաստատած կանոններից մեկի՝ «դասամիջոցին սովորողները դասասենյակը լքում են միայն ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ»:
Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 25-ամյա վարորդ Լևոն Հովսեփյանը և 22-ամյա ուղևորուհի Թերեզա Դարբինյանը տեղում մահացել են, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ Զինված ուժերի 2020թ. պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 24-ի առավոտյան՝ ժամը 05:00-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 24-ին ժամը 9:00-24.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 1, 2, 3 բնակելի զանգվածների ջրամատակարարումը:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյն ընթացիկ ամսվա վերջին հեռանում է իր պաշտոնից: Այս մաիսն հաղորդել է The Washington Post (WP) թերթը: