Սաստել Թուրքիայի ղեկավարի սադրանքները. Մանրամասներ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումից

Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նոյեմբերի 4-ին կայացած առցանց հանդիպմանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձ է կատարել Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշել են, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:

Հանդիպման գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Սվեն Կոպմանսը: Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրել է հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը՝ արտաքին քաղաքականության, Եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ- ԱմերիկայիՄիացյալ Նահանգներ, Նիդերլանդներ–Չինաստան հարաբերությունների, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30