Բաժիններ՝

Սուդանում Ֆրանսիայի դեմ կոչեր են հնչել

Սուդանում Իմամների և քարոզիչների միությունը անցկացրել է բողոքի ակցիա նոյեմբերի 4-ին մայրաքաղաք Խարթումում՝ Ազատության հրապարակում։ Ցույցի ընթացքում հարյուրավոր սուդանցիներ կարդացել են Մուհամմեդ մարգարեին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես են եկել Ֆրանսիայի դեմ կոչերով։

Միության անդամներից Օմեր Աբդուռահմանը նշել է․ «Եվրոպայի նկարիչները մարգարեին պատկերում են անընդունելի տգեղ և վիրավորական ձևով։ Մի՞թե մարգարեն, ում հավատում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ, արժանի չէ հարգանքի»։

«Anadolu»-ն հայտնում է, որ ցուցարարները կոչ են արել բոլոր մուսուլմաններին բոյկոտել ֆրանսիական ապրանքները, ցույց տալ իրենց վերաբերմունքը բոլոր սոցիալական ցանցերում։ Աֆրիկայի Իսլամական համալսարանի դասախոս Մուհամմեդ Հասանը նշել է՝  Արևմուտքը պետք է հասկանա, որ իր ազատությունն ավարտվում է այն ժամանակ, երբ ոտնահարվում է մուսուլմանների կրոնական ազատությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս