Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին և խոստացել է պայքարել ձայների հաշվումը խախտելու դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ հանդես է եկել լրագրողների առջեւ: Ներկայում ԱՄՆ-ում շարունակվում է ձայների հաշվումը պետության ղեկավարի ընտրություններում: Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, շնորհակալություն է հայտնել ընտանիքին եւ իր միլիոնավոր կողմնակիցներին: Նա հայտարարել է, որ պատրաստվում է մեծ հանդիսության, որովհետեւ «մենք բոլորս այսօր հաղթել ենք»: Պետության գործող ղեկավարի խոսքով՝ ինքը, ամենայն հավանականությամբ, այսօր հաղթանակ կտանի դեմոկրատներից իր մրցակից Ջո Բայդենի նկատմամբ: Թրամփի խոսքով, ինքը հաղթում է Ջորջիայի, Փենսիլվանիայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: Այս նահանգներում դեռ շարունակվում է ձայների հաշվումը:
Բազմաթիվ ԶԼՄ-ներ կարծում են, որ Թրամփը շտապում է՝ հայտարարելով հաղթանակի մասին: Նա ընդգծել է, որ հաշվելիս հնարավոր են խախտումներ, բայց ինքը պատրաստ է պայքարել հանուն այն բանի, որպեզի դրանք թույլ չտրվեն:
«Մենք պատրաստ ենք այս ընտրություններում հաղթել ազնվորեն. եւ մենք հաղթել ենք այս ընտրություններում: Խախտումների հետ մենք կվարվենք համապատասխան ձեւով. մենք կդիմենք ԱՄՆ-ի Գերագույն դատարան, մենք կկասեցնենք դրանք, մենք ոչ մի ձայն չենք տա նրանց»,-հայտարարել է Թրամփը:
Fox News-ի գնահատումներով՝ Թրամփն առայժմ կանխապահովել է 213 քվետուի աջակցությունն այն դեպքում, երբ Բայդենն ստացել է 238 քվեատուի ձայն: Վերջին տվյալների համաձայն, Թրամփի օգտին քվեարկել Է 63 մլն 379 հազար 770 մարդ (48,5 տոկոս), Բայդենի օգտին՝ 65 մլն 201 հազար 982 մարդ (49,9 տոկոս): Նախագահն արդեն քվեատուների անհրաժեշտ թվով ձայներ Է ստացել այնպիսի հանգուցային նահանգներում, ինչպիսիք են՝ Տեխասը (38), Ֆլորիդան (29), Օհայոն (18), ինչպես նաեեւ Թեննեսին (11), Ինդիանան (11) եւ Ալաբաման (9) եւ եւս 17 նահանգներում: Դրա հետ մեկտեղ նախագահն առայժմ առաջատարն Է այնպիսի «տատանվող» նահանգներում, ինչպիսիք են՝ Վիսկոնսինը (10), Միչիգանը (16), Փենսիլվանիան (20), Հյուսիսային Կարոլինան (15), Ջորջիան (16) եւ Ալյասկան (3): ԱՄՆ-ի մի շարք այլ ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփը նաեւ առաջատարն Է Նեւադայի նահանգում (6): Այն դեպքում, եթե Թրամփի հաղթանակն այս նահանգներում հաստատվի, ապա նա նույնիսկ քվեատուների ավելի շատ ձայներ կհավաքի, քան անհրաժեշտ Է նրա հաղթանակի համար, այսինքն՝ ավելի քան 270, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: