Վայքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են շուրջօրյա հսկողությունը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։  Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30