Հայաստանի ԶՈՒ մեկ կորպուսի աջակցությունը միանշանակ կկանխեր Շուշիի առումը․ Սեմյոն Պեգով

«Սոլովյով LIVE-ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր և միանշանակ կկանխեր Շուշիի առումը:

«Արցախում պատերազմին Հայաստանի բանակը մասնակցել է բացառապես միջնորդավորված։ Եղել են ռազմական մասնագետներ, որոնք խորհրդատվություն են կատարել, Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի բանակի միջև փոխգործակցությունը շատ սերտ էր, բայց ես չեմ տեսել, որ, օրինակ, Հայաստանի բանակի որևէ կորպուս առաջ շարժվեր և փակեր ճակատի ինչ-որ հատված։ Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում և ուղղակի պաշտպանում իրենց տները, և ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։ Բացարձակապես ակնհայտ է, որ եթե ևս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30