Բաժիններ՝

Այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.8 միլիարդ դոլար, իսկ 2021թ.` 9.2 միլիարդ դոլար. Ֆիննախ

Համաձայն 2021 թվականի պետական բյուջեի նախագծի, այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8 միլիարդ 850 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 9 միլիարդ 215 միլիոն դոլար: Այս մասին այսօր 2021-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծեց նախարարը, 2020թ. կորոնավիրուսային համավարակի, այնուհետև ռազմական գործողությունների պատճառով 5% տնտեսական աճի կանխատեսումը փոխարինվել է 6%, իսկ այնուհետև՝ 6,8% անկմամբ:

«Այլ կերպ ասած, եթե ՀՆԱ-ն կանխատեսվում էր 7,1 տրիլիոն դրամի մակարդակով, այժմ ակնհայտ է, որ այս ցուցանիշը գերագնահատված է առնվազն 1 տրիլիոն դրամով։ Բայց նույնիսկ այս դեպքում կառավարությունը անհրաժեշտ է համարում պահպանել կապիտալ շինարարության ծավալը, ինչը կօգնի աշխատատեղեր ստեղծել և ուժեղացնել ենթակառուցվածքները հանրապետությունում: Խոսքը ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի և այլնի մասին է: Ընդ որում, ՀՆԱ-ի հետ կապված կապիտալ ծախսերի ծավալը կկազմի 3,2%: Դա կլինի ամենաբարձրերից մեկը բոլոր տարիների ընթացքում»,- ասել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս