«Հեշտ է պարգևավճար ստանալը, բայց իշխանությունը նաև մեծ պատասխանատվություն է». Արմեն Խաչիկյան
Այսօր ԿԳՄՍ նախարարության առջև ակցիա իրականացնելու փորձ կատարող քաղաքացիներից 3-ին բերման էին ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանցից մեկը՝ Արմեն Խաչիկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չնայած ինքը ոստիկաններին ասել է, որ որևէ կապ չունի ակցիայի հետ, ուղղակի տեսել է իր համալսարանական ընկերոջը և մոտեցել, միևնույն է, բերման են ենթարկել:
«Կարծում եմ, որ իմ համալսարանական ընկերը ճիշտ խնդիր է բարձրաձայնում: Ես էլ կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընթացքում իշխանության մաս են կազմել, պետք է պատասխանատվություն կրեն, որովհետև հեշտ է պարգևավճար ստանալը, ցույց տալը, որ ինքը իշխանության ներկայացուցիչ է, բայց շատ դժվար է, որովհետև իշխանությունը նաև մեծ պատասխանատվություն է: Այս դեպքում խնդիր կա, որ շատերը չեն ուզում պատասխանատվություն վերցնել ու չեն ուզում խոսել, մինչդեռ նախկինում ամեն օր լայվ էին մտնում, հիմա լայվերը դադարել են»,- ասաց Խաչիկյանը: