Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» – ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:

«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը», – հավելել է Զախարովան:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Տեսանյութեր

Լրահոս