Ովքե՞ր են խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին ուղեցողները

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ խորհրդարանում կարճ ճեպազրույց ունեցավ։ Ընդամենը 2-3 րոպեանոց ճեպազրույցի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ, որը լրագրողների աչքից չվրիպեց։ Ամբողջ ճեպազրույցի ընթացքում Լենա Նազարյանի հետևում կանգնած կինը լրագրողներին հորդորում էր նրա հետևում չկանգնել, լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ չպետք է չկանգնի, վերջինս ոչինչ չպատասխանեց, տպավորություն էր, որ կինը փորձում էր Լենա Նազարյանին «պաշտպանել» լրագրողներից։

Իսկ արդեն օրվա ավարտին, երբ խորհրդարանն ավարտեց աշխատանքները, ԱԺ նիստերի դահլիճի մոտ տեղի անվտանգության աշխատակիցների հետ սպասում էր մեկ այլ կին՝ Լենա Նազարյանին իր աշխատասենյակ ուղեկցելու համար։

Այնուհետև նույն կինը Լ. Նազարյանին ուղեկցեց ԱԺ մեկ այլ դահլիճ, որտեղ պետք է կայանար խորհրդի նիստ, որից հետո էլ կրկին ուղեկցեց նրա աշխատասենյակ։

Ի դեպ, նախկինում երբևէ Լենա Նազարյանին նիստերի դահլիճից՝ իր աշխատասենյակ և հակառակ ուղղությամբ որևէ մեկը չի ուղեկցել։

Տեսանյութեր

Լրահոս